Անգլերենի ակումբ

2017 թվականի մարտի 1-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ում տեղի ունեցավ անգլերենի անվճար դասընթացի առաջին պարապմունքը, որը անցկացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի աշխատակից Նարե Հովհաննիսյանը:

Դասընթացը նախատեսված է անգլերեն սովորել ցանկացող սկսնակների համար: Դասընթացը շարունակելի է, որը կտևի 2 ամիս, ամեն երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 18:00-ին: ՆՍՀԿ գրասենյակում:

Երկու ամիսների ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն անգլերենի բազային գիտելիքներ: Առաջին պարապմունքին ներկա էին 10-ից ավել մասնակիցներ:

Ակումբին միանալու  և գրանցվելու համար ԱՅՍՏԵՂ