Անգլերենի Ակումբ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու  Անգլերենի ակումբին, որի առաջին հանդիպումը կկայանա 2017 թ.-ի ապրիլի 6-ին՝ ժամը 18:00-20:00-ն, ՀԿ-ի գրասենյակում:

Հանդիպումը վարելու է  Ֆրանսիայից Հայաստանում կամավոր հիմունքներով աշխատանք կատարող Անժելիք Մանգենոթը:

Հանդիպումը շարունակական է և տեղի է ունենալու յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը 18:00-20:00-ն:
Անգլերենի ակումբը նախատեսված է բազային գիտելիքներ ունեցող մասնակիցների բանավոր խոսքի բարելավման, խոսակցական  գիտելիքների և հմտությունների զարգացման համար:

Հանդիպման թեմաներն ազատ են: Լինելու են մասնավորապես քննարկումներ տարբեր ոլորտներին վերաբերող թեմաների շուրջ:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել ԱՅՍՏԵՂ 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374(10)478989 հեռախոսահամարով: