Հարգելի բարեկամ,

Մի խումբ ակտիվ ծնողներ, որոնք մտահոգ են ինչպես իրենց, այնպես էլ Հայաստանի բոլոր երեխաների կրթության իրավունքով և դրա որակյալ իրացմամբ, նախաձեռնել են փոքր առցանց հարցում, որի նպատակն է պարզել դպրոցական կրթության մի քանի առանցքային հարցերի շուրջ ավելի մեծ թվով ծնողների կարծիքն ու վերաբերմունքը:

Հարցումը նախատեսված է դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների համար: Եթե դուք ունեք մեկից ավելի երեխաներ, ապա կարող եք յուրաքանչյուր երեխայի դեպքում լրացնել առանձին հարցարան:

Հարցարանը լրացնելը կխլի ձեզանից առավելագույնը 7 րոպե: Հարցումն անանուն է և ստացված անհատական պատասխանները ենթակա չեն հրապարակման:

Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղումով։