Լրագրողական մրցանակաբաշխություն 2015

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է լրատվական ամենամյա «Բազմազանություն և հավասարություն» լրագրողական մրցանակաբաշխության մրցույթ ԼԳԲՏ անձանց առնչվող հարցերի լավագույն լրագրողական նյութի համար: Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

Մրցույթի մասնակցության չափանիշներն են`

  • Անհրաժեշտ է ներկայացնել 2015 թվականի հունվարից 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԼԳԲՏ թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերը պետք է լինեն հայերեն (անգլերեն տարբերակը՝ ըստ ցանկության):

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի լավագույն հոդվածը, որի հեղինակը կպարգևատրվի դրամական պարգևով՝ 100.000 /մակ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԻ ՁևԸ և այն նյութի հետ ներկայացնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 49, բն 7) կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` [email protected] ՝ նպատակ դաշտում նշելով «Լրագրողական մրցույթի հայտ»։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թվականի հունվարի 10ն է:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել 060-47-89-89 հեռախոսահամարին՝ ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե-ի կողմից:

2015թ.-ի հունվարի 1-ից «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի  տաս մարզերում և Երևանում իրականացնում է «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ում մարդու իրավունքների խրախուսմանը և ԼԳԲՏ անձանց պաշտպանությանը՝ կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցով: